«Արսենալը» տիտղոս նվաճեց 9-ամյա դադարից հետո

22:33   17 մայիսի, 2014

Լոնդոնի «Արսենալը» 11-րդ անգամ նվաճեց ֆուտբոլի Անգլիայի գավաթը՝ կրկնելով «Մանչեսթեր Յունայթեդի» ռեկորդը: Գավաթի խաղարկության եզրափակիչում Արսեն Վենգերի թիմը լրացուցիչ ժամանակում 3:2 հաշվով կամային հաղթանակ տարավ «Հալ Սիթիի» նկատմամբ:

Լոնդոնի «Ուեմբլի» ստադինում կայացած խաղի արդեն 8-րդ րոպեին «Հալ Սիթին» ստացել էր 2 գոլի առավելություն, սակայն լոնդոնցիները նախ փրկեցին խաղը, իսկ լրացուցիչ ժամանակում տարան հաղթանակ: «Արսենալի» հաղթական գոլը 109-րդ րոպեին խփեց ուելսցի կիսապաշտպան Աարոն Ռեմզին:

«Արսենալը» տիտղոս նվաճեց 9 տարվա դադարից հետո: Լոնդոնցիները նախորդ անգամ տիտղոս նվաճել էին 2005-ին՝ դարձյալ հաղթելով Անգլիայի Գավաթում:

Անգլիայի Գավաթ, եզրափակիչ

«Արսենալ» - «Հալ Սիթի»՝ 3:2

Սանտի Կասորլա, 17, Լորան Կոսելնի, 71, Աարոն Ռեմզի, 109 – Ջեյմս Չեստեր, 4, Կուրտիս Դեւիս, 8



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։