15:48  ,  17 մայիսի, 2014

Անգլիայի Գավաթի եզրափակիչի արդյունքը չի ազդի «Արսենալում» Վենգերի ապագայի վրա

Ծիծաղելի կլիներ, թե իմ ապագան «Արսենալում» կախված լիներ Անգլիայի գավաթի խաղարկության եզրափակիչի արդյունքից, ասել է լոնդոնյան ակումբի ֆրանսիացի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը, փոխանցում է Daily Star-ը։

«Անգլիայի գավաթի խաղարկության եզրափակիչ հանդիպման արդյունքը ոչ մի ազդեցություն չի ունենա «Արսենալում» իմ ապագայի վրա։ Ես այս ակումբում եմ արդեն 18 տարի եւ ծիծաղելի կլիներ, եթե իմ որոշումը հիմնավորեի այս մեկ հանդիպման արդյունքով»,- ասել է Արսեն Վենգերը։

Անգլիայի գավաթի խաղարկության եզրափակիչում մայիսի 17-ին կմրցեն «Արսենալն» ու «Հալ Սիթին»։ Հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 20։00-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով