22:58  ,  16 մայիսի, 2014

Աշխարհի առաջնություն. Տոնի Պարկերը չի օգնի Ֆրանսիայի հավաքականին

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) «Սան Անտոնիո» ակումբի խաղարկող Տոնի Պարկերը չի օգնի Ֆրանսիայի հավաքականին Իսպանիայում կայանալիք աշխարհի առաջնության ժամանակ, փոխանցում է Ֆրանսիայի բասկետբոլի ֆեդերացիայի թվիթերյան էջը։

Ֆրանսիայի հավաքականի տեխնիկական տնօրեն Պատրիկ Բիզլին եւ գլխավոր մարզիչ Վենսան Կոլեն որոշել են հանգիստ տրամադրել 31-ամյա բասկետբոլիստին։

Բասկետբոլի 2014թ. աշխարհի առաջնությունը կկայանա օգոստոսի 30-ից սեպտեմբերի 14-ը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով