Մոսկվայի ԲԿՄԱ-ի կոտդիվուարցի հարձակվող Սեյդու Դումբիան ճանաչվեց ֆուտբոլի Ռուսաստանի 2013/2014թթ․ առաջնության լավագույն ռմբարկու։
Պրեմյեր լիգայի ավարտված մրցաշրջանում Կոտ դ՛Իվուարի հավաքականի ֆուտբոլիստը խփեց 18 գոլ։ 2-3-րդ տեղերը բաժանեցին «Զենիթի» բրազիլացի ռմբարկու Հալկը եւ «Ռոստովում» վարձավճարով հանդես եկող Արտյոմ Ձյուբան, ովքեր դարձան 17-ական գոլի հեղինակ։ Մոսկվայի «Սպարտակի» եւ Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը 16 գոլով գրավեց չորրորդ տեղը։
«Սպարտակի» կիսապաշտպան Արաս Օզբիլիսը Ռուսաստանի առաջնությունն ավարտեց 5 գոլով, Նիժնի Նովգորոդի «Վոլգայի» հարձակվող Արթուր Սարկիսովն աչքի ընկավ 4 անգամ, իսկ Եկատերինբուրգի «Ուրալի» խաղացող Էդգար Մանուչարյանը դարձել է 3 գոլի հեղինակ։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
18:29 , 28 օգոստոսի
17:02 , 28 օգոստոսի
16:14 , 28 օգոստոսի
16:03 , 28 օգոստոսի
15:07 , 28 օգոստոսի
14:21 , 28 օգոստոսի
13:36 , 28 օգոստոսի
13:11 , 28 օգոստոսի
12:44 , 28 օգոստոսի
12:10 , 28 օգոստոսի