20:44 15 մայիսի, 2014Մոսկվայի ԲԿՄԱ-ի կոտդիվուարցի հարձակվող Սեյդու Դումբիան ճանաչվեց ֆուտբոլի Ռուսաստանի 2013/2014թթ․ առաջնության լավագույն ռմբարկու։
Պրեմյեր լիգայի ավարտված մրցաշրջանում Կոտ դ՛Իվուարի հավաքականի ֆուտբոլիստը խփեց 18 գոլ։ 2-3-րդ տեղերը բաժանեցին «Զենիթի» բրազիլացի ռմբարկու Հալկը եւ «Ռոստովում» վարձավճարով հանդես եկող Արտյոմ Ձյուբան, ովքեր դարձան 17-ական գոլի հեղինակ։ Մոսկվայի «Սպարտակի» եւ Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը 16 գոլով գրավեց չորրորդ տեղը։
«Սպարտակի» կիսապաշտպան Արաս Օզբիլիսը Ռուսաստանի առաջնությունն ավարտեց 5 գոլով, Նիժնի Նովգորոդի «Վոլգայի» հարձակվող Արթուր Սարկիսովն աչքի ընկավ 4 անգամ, իսկ Եկատերինբուրգի «Ուրալի» խաղացող Էդգար Մանուչարյանը դարձել է 3 գոլի հեղինակ։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.