«НТВ Плюс» հեռուստաընկերության մեկնաբան Կոնստանտին Գենիչը Eurosport.ru-ին տված հարցազրույցում խոսել է Մոսկվայի «Սպարտակի» եւ Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանի՝ պաշտպան Դմիտրի Կոմբարովի հետ տեղի ունեցած միջադեպի մասին Ռուսաստանի առաջնության 29-րդ տուրի՝ Պերմի «Ամկարի» հետ խաղում։
Վերջին ամիսների ամենաշատ քննարկվող թեմաներից են ռուսների եւ լեգիոնականների միջեւ տարաձայնությունները «Սպարտակում», որի հետ հաճախակի եք մեկնում արտագնա հանդիպումների: Մովսիսյանի գոլից հետո նրա եւ Կոմբարովի միջեւ տեղի ունեցածը վիճաբանության շարունակությո՞ւնն է:
Անուշադիր եք դիտել: Իսկապես հիանալի գիտեմ «Սպարտակում» ռուսների եւ լեգիոնականների հարաբերությունների մասին: Եթե ուշադիր դիտենք, կտեսնենք, որ, երբ Մովսիսյանը եւ Կոմբարովը հրեցին միմյանց, նրանք ժպտում էին: Որքան գիտեմ, «Սպարտակում» ռուսների եւ հայերի միջև ոչ մի խնդիր չկա»,- ասել է Գենիչը:
Հիշեցնենք, որ 26-ամյա հարձակվողը դարձել էր «Սպարտակի» հաղթական գոլի հեղինակը։ Գոլի հեղինակ դառնալուց հետո Մովսիսյանը ձեռքով փակել էր Կոմբարովի դեմքը։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում