13:52 13 մայիսի, 2014«НТВ Плюс» հեռուստաընկերության մեկնաբան Կոնստանտին Գենիչը Eurosport.ru-ին տված հարցազրույցում խոսել է Մոսկվայի «Սպարտակի» եւ Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանի՝ պաշտպան Դմիտրի Կոմբարովի հետ տեղի ունեցած միջադեպի մասին Ռուսաստանի առաջնության 29-րդ տուրի՝ Պերմի «Ամկարի» հետ խաղում։
Վերջին ամիսների ամենաշատ քննարկվող թեմաներից են ռուսների եւ լեգիոնականների միջեւ տարաձայնությունները «Սպարտակում», որի հետ հաճախակի եք մեկնում արտագնա հանդիպումների: Մովսիսյանի գոլից հետո նրա եւ Կոմբարովի միջեւ տեղի ունեցածը վիճաբանության շարունակությո՞ւնն է:
Անուշադիր եք դիտել: Իսկապես հիանալի գիտեմ «Սպարտակում» ռուսների եւ լեգիոնականների հարաբերությունների մասին: Եթե ուշադիր դիտենք, կտեսնենք, որ, երբ Մովսիսյանը եւ Կոմբարովը հրեցին միմյանց, նրանք ժպտում էին: Որքան գիտեմ, «Սպարտակում» ռուսների եւ հայերի միջև ոչ մի խնդիր չկա»,- ասել է Գենիչը:
Հիշեցնենք, որ 26-ամյա հարձակվողը դարձել էր «Սպարտակի» հաղթական գոլի հեղինակը։ Գոլի հեղինակ դառնալուց հետո Մովսիսյանը ձեռքով փակել էր Կոմբարովի դեմքը։

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.