Ավարտվեց ֆուտբոլի Գերմանիայի 2013/2014թթ. առաջնությունը, որում պայքարից դուրս էր 19 միավորի առավելությամբ հաղթած Մյունխենի «Բավարիան»: Երկրորդ տեղը գրաված Դորտմունդի «Բորուսիան» եւ լավագույն եռյակը եզրափակած Գելզենկիրխենի «Շալկեն» մյունխենցիների պես նվաճեցին Չեմպիոնների լիգայի խմբային փուլի ուղեգիր: Չորրորդ տեղը զբաղեցրած Լեւերկուզենի «Բայերը» կմասնակցի Չեմպիոնների լիգայի որակավորման փուլին:
5-րդ տեղում հայտնված «Վոլֆսբուրգն» ուժերը կփորձի Եվրոպայի լիգայի խմբային փուլում, իսկ Մյոնխենգլադբախի «Բորուսիան» ու «Մայնցը» կմասնակցեն այդ մրցաշարի որակավորման փուլին:
«Նյուրնբերգն» ու Բրաունշվեյգի «Այնտրախտը» դուրս մնացին Բունդեսլիգայից, իսկ 16-րդ տեղը գրաված «Համբուրգն» անցումային խաղեր կանցկացնի տեղն ուժեղագույնների լիգայում պահպանելու համար: Համբուրգցիների մրցակիցը լինելու է Երկրորդ Բունդեսլիգայում երրորդ տեղ գրաված թիմը՝ «Գրոյտեր Ֆյուրտը», «Կայզերսլաուտերնը» կամ «Պադերբորնը»: «Քյոլնը» կվերադառնա ուժեղագույնների լիգա:
Առաջնության լավագույն ռմբարկու ճանաչվեց Դորտմունդի «Բորուսիայի» եւ Լեհաստանի հավաքականի հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին, ով խփեց 20 գոլ: Հայաստանի հավաքականի եւ Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն առաջնությունն ավարտեց 9 գոլով եւ 9 գոլային փոխանցումով:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
21:05 , 9 սեպտեմբերի
20:29 , 9 սեպտեմբերի
19:50 , 9 սեպտեմբերի
19:18 , 9 սեպտեմբերի
18:55 , 9 սեպտեմբերի 
18:01 , 9 սեպտեմբերի
17:17 , 9 սեպտեմբերի
16:58 , 9 սեպտեմբերի
16:02 , 9 սեպտեմբերի
15:23 , 9 սեպտեմբերի