20:08 10 մայիսի, 2014Ավարտվեց ֆուտբոլի Գերմանիայի 2013/2014թթ. առաջնությունը, որում պայքարից դուրս էր 19 միավորի առավելությամբ հաղթած Մյունխենի «Բավարիան»: Երկրորդ տեղը գրաված Դորտմունդի «Բորուսիան» եւ լավագույն եռյակը եզրափակած Գելզենկիրխենի «Շալկեն» մյունխենցիների պես նվաճեցին Չեմպիոնների լիգայի խմբային փուլի ուղեգիր: Չորրորդ տեղը զբաղեցրած Լեւերկուզենի «Բայերը» կմասնակցի Չեմպիոնների լիգայի որակավորման փուլին:
5-րդ տեղում հայտնված «Վոլֆսբուրգն» ուժերը կփորձի Եվրոպայի լիգայի խմբային փուլում, իսկ Մյոնխենգլադբախի «Բորուսիան» ու «Մայնցը» կմասնակցեն այդ մրցաշարի որակավորման փուլին:
«Նյուրնբերգն» ու Բրաունշվեյգի «Այնտրախտը» դուրս մնացին Բունդեսլիգայից, իսկ 16-րդ տեղը գրաված «Համբուրգն» անցումային խաղեր կանցկացնի տեղն ուժեղագույնների լիգայում պահպանելու համար: Համբուրգցիների մրցակիցը լինելու է Երկրորդ Բունդեսլիգայում երրորդ տեղ գրաված թիմը՝ «Գրոյտեր Ֆյուրտը», «Կայզերսլաուտերնը» կամ «Պադերբորնը»: «Քյոլնը» կվերադառնա ուժեղագույնների լիգա:
Առաջնության լավագույն ռմբարկու ճանաչվեց Դորտմունդի «Բորուսիայի» եւ Լեհաստանի հավաքականի հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին, ով խփեց 20 գոլ: Հայաստանի հավաքականի եւ Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն առաջնությունն ավարտեց 9 գոլով եւ 9 գոլային փոխանցումով:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.