Ֆուտբոլի Գերմանիայի 2013/2014թթ. առաջնության լավագույն ռմբարկու ճանաչվեց Դորտմունդի «Բորուսիայի» լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին:
Ավարտված առաջնությունում Լեհաստանի հավաքականի ռմբարկուն դարձավ 20 գոլի հեղինակ: Երկրորդ տեղը զբաղեցրեց Մյունխենի «Բավարիայի» խորվաթ հարձակվող Մարիո Մանջուկիչը, ով խփել է 18 գոլ: Բունդեսլիգայից դուրս մնացած «Նյուրնբերգի» եւ Շվեյցարիայի հավաքականի հարձակվող Յոսիպ Դրմիչը 17 գոլով եզրափակեց լավագույն եռյակը: Մարկո Ռոյսը («Բորուսիա»), Ռոբերտո Ֆիրմինոն («Հոֆենայմ») եւ Դորտմունդի «Բորուսիայի» հետ պայմանագիր կնքած Ադրիան Ռամոսը («Հերտա») դարձել են 16-ական գոլի հեղինակ:
Հայաստանի հավաքականի եւ Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն առաջնությունն ավարտեց 9 գոլով եւ 9 գոլային փոխանցումով:
Հիշեցնենք, որ Գերմանիայի նախորդ առաջնությունում լավագույն ռմբարկուի կոչմանը 25 գոլով արժանացել էր Լեւերկուզենի «Բայերի» հարձակվող Շտեֆան Կիսլինգը, իսկ Լեւանդովսկին խփել էր 24 գոլ: Հաջորդ մրցաշրջանում լեհ հարձակվողը խաղալու է Մյունխենի «Բավարիայում»:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
23:54 , 18 նոյեմբերի
22:14 , 18 նոյեմբերի
21:40 , 18 նոյեմբերի
20:43 , 18 նոյեմբերի
19:40 , 18 նոյեմբերի 
18:57 , 18 նոյեմբերի
18:00 , 18 նոյեմբերի 
17:02 , 18 նոյեմբերի
16:05 , 18 նոյեմբերի
15:32 , 18 նոյեմբերի