17:35  ,  10 մայիսի, 2012

ՄՕԿ-ը վերջնագիր է ներկայացրել Թուրքիային

Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) նախագահ Ժակ Ռոգեն վերջնագիր է ներկայացրել Թուրքիային։ Ռոգեն նշել է, որ Թուրքիան չի կարող միաժամանակ 2020 թվականի Օլիմպիական խաղերի եւ ֆուտբոլի Եվրոպայի առաջնության անցկացման հայտ ներկայացնել։

«Թուրքիան պետք է կողմնորոշվի, քանի որ ՄՕԿ-ը մեկ երկրի թուլյ չի տար նույն տարում կազմակերպել Եվրոպայի առաջնությունն ու Օլիմպիական խաղերը։ Դա չի համապատասխանում Օլիմպիական խարտիային»,- հայտարարել է նախագահը։

Ռոգեին զարմացրել է Թուրքիայի՝ Եվրոպայի առաջնությունն անցկացնելու ցանկությունը։ Նրա խոսքով՝ դա կնվազեցնի Թուրքիայի հնարավորությունը մայիսի 23-ին կայանալիք օլիմպիական մայրաքաղաքի ընտրության ժամանակ, հաղորդում է ՄՕԿ-ի պաշտոնական կայքը։

Հիշեցնենք, որ Ստամբուլից բացի 2020թ. Օլիմպիական խաղերի անցկացման հայտ են ներկայացրել նաեւ Բաքուն, Մադրիդը, Դոհան եւ Տոկիոն։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում