11:28  ,  5 մայիսի, 2014

Հենրիխ Մխիթարյանը՝ «Հոֆենհայմի» դեմ հանդիպման լավագույն ֆուտբոլիստ

Դորտմունդի «Բորուսիան» մայիսի 3-ին կայացած Բունդեսլիգայի 33-րդ տուրում 3։2 հաշվով հաղթել էր «Հոֆենհայմին»։

Հանդիպումից հետո Goal.com-ը ներկայացրել է ֆուտբոլիստների գնահատականները։ Դորտմունդցիների եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ ՄԽիթարյանն արժանացել է ամենաբարձր՝ չորս գնահատակին։ 25-ամյա կիսապաշտպանը ճանաչվել է խաղի լավագույն ֆուտբոլիստ։

«Հայ կիսապաշտպանը շարունակում է հիանալի ելույթները Բունդեսլիգայում եւ գլխի ուժեղ հարվածով խփեց 8-րդ գնդակն ընթացիկ առաջնությունում»,- գրում է կայքը։

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը դարձել էր գոլի հեղինակ։ Սա  գլխի հարվածով Մխիթարյանի առաջին գոլն էր «Բորուսիայում»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում