16:42  ,  2 մայիսի, 2014

«Բորուսիա» - «Հոֆենհայմ». Հենրիխ Մխիթարյանը կխաղա կիսապաշտպանության աջ եզրում (ֆոտո)

Ֆուտբոլի Գերմանիայի առաջնության 33-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» մայիսի 3-ին սեփական խաղադաշտում կմրցի «Հոֆենհայմի» հետ։

Գերմանիայի փոխչեմպիոնը պաշտոնական կայքում ներկայացրել է թիմերի հավանական մեկնարկային կազմերը։ Դորտմունդցիների եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հանդես կգա կիսապաշտպանության աջ եզրում։

«Բորուսիա». Ռոման Վայդենֆելեր, Լուկաս Պիշչեկ, Սոկրատիս Պապաստատոպուլոս, Մատս Հյումելս, Մարսել Շմելցեր, Նուրի Շահին, Միլոշ Յոյիչ, Մարկո Ռոյս, Հենրիխ Մխիթարյան, Կեւին Գրոսկրոյց, Ռոբերտ Լեւանդովսկի։

«Սիգնալ Իդունա Պարկում» կայանալիք հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 17։30-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով