16:42 2 մայիսի, 2014Ֆուտբոլի Գերմանիայի առաջնության 33-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» մայիսի 3-ին սեփական խաղադաշտում կմրցի «Հոֆենհայմի» հետ։
Գերմանիայի փոխչեմպիոնը պաշտոնական կայքում ներկայացրել է թիմերի հավանական մեկնարկային կազմերը։ Դորտմունդցիների եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հանդես կգա կիսապաշտպանության աջ եզրում։
«Բորուսիա». Ռոման Վայդենֆելեր, Լուկաս Պիշչեկ, Սոկրատիս Պապաստատոպուլոս, Մատս Հյումելս, Մարսել Շմելցեր, Նուրի Շահին, Միլոշ Յոյիչ, Մարկո Ռոյս, Հենրիխ Մխիթարյան, Կեւին Գրոսկրոյց, Ռոբերտ Լեւանդովսկի։
«Սիգնալ Իդունա Պարկում» կայանալիք հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 17։30-ին։

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.