21:45  ,  1 մայիսի, 2014

Եվգենի Պլյուշչենկոն՝ ֆիզիկայի անգլիական դասագրքում (ֆոտո)

Գեղասահքի կրկնակի օլիմպիական չեմպիոն Եվգենի Պլյուշչենկոն հայտնվել է ֆիզիկայի անգլիական դասագրքում, փոխանցում է Sovsport-ը։

31-ամյա գեղասահորդի պատկերը հայտնվել է «Ֆիզիկայի հիմունքներ» դասագրքում։ 332-րդ էջում կինետիկ ուժի նկարագրության ժամանակ պատկերված է Պլյուշչենկոն։

Հիշեցնենք, որ ռուսաստանցի գեղասահորդը մարտին ենթարկվել էր մեջքի վիրահատության։ Օրեր առաջ նա առաջին անգամ սահադաշտ է վերադարձել։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում