22:20 26 ապրիլի, 2014Դորտմունդի «Բորուսիան» ու Լեւերկուզենի «Բայերը» խաղաղությամբ բաժանվեցին գերմանական Բունդեսլիգայի 32-րդ տուրում: Լեւերկուզենում գրանցվեց 2:2 հաշիվը:
Բոլոր գոլերը գրանցվեցին առաջին խաղակեսում: «Բայերը» 2 անգամ առաջ անցավ հաշվի մեջ, սակայն չկարողացավ պահպանել առավելությունը:
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Բորուսիայի» մեկնարկային կազմում խաղաց 75 րոպե:
Առաջնության ավարտից 4 տուր առաջ Յուրգեն Կլոպի թիմը երկրորդն է եւ 19 միավոր զիջում է չեմպիոնի տիտղոսն ապահոված Մյունխենի «Բավարիային»՝ 7 միավոր գերազանցելով եռյակը եզրափակող Գելզենկիրխենի «Շալկեին»: «Բայերը» չորրորդն է եւ 9 միավոր զիջում է դորտմունդցիներին:
Գերմանիայի առաջնություն, 32-րդ տուր
«Բայեր» - «Բորուսիա Դ.»՝ 2:2
Լարս Բենդեր, 7, Գոնսալո Կաստրո, 35 – Օլիվեր Կիրխ, 29, Մարկո Ռոյս, 39 (11մ.)
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.