15:50  ,  22 ապրիլի, 2014

ՈւԵՖԱ-ի զարգացման մրցաշար. Հայաստանի մինչեւ 17 տարեկանների հավաքականի անհաջող մեկնարկը

Մակեդոնիայում անցկացվող ՈւԵՖԱ-ի զարգացման մրցաշարում ապրիլի 22-ին մեկնարկել են առաջին տուրի հանդիպումները։ 

Ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 17 տարեկանների հավաքականը, որը գլխավորում է ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդը, 0։1 հաշվով պարտվել է Վրաստանի թիմին։ Հայաստանի հավաքականի հաջորդ մրցակիցն է Մակեդոնիան։ Հանդիպումը կկայանա ապրիլի 23-ին, փոխանցում է ՀՖՖ-ի կայքը։

Հիշեցնենք, որ շվեյցարացի մասնագետի հետ են մեկնել նաեւ մարզիչի օգնական Ալեն Գասպոն եւ ֆիզպատրաստության մարզիչ Թոմաս Ռիչարդսը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում