23:02  ,  17 ապրիլի, 2014

Ռիո-2016. Խաղերի արժեքը կկազմի 17 միլիարդ դոլար

2016թ. Ռիո դե Ժանեյրոյի ամառային Օլիմպիական խաղերը կարժենան 17 միլիարդ դոլար, փոխանցում է Reuters-ը։

Այդ գումարի մեջ չեն ընգրկվել Խաղերի նախագծերի մեծագույն մասը։ Մոտ 11 միլիարդ դոլարը կծախսվի քաղաքի ենթակառուցվածքների վրա՝ ճանապարհների կառուցման, մետրոյի նոր գծի բացման։ 2009 թվականի հայտի բյուջեն կազմել էր 13 միլիարդ դոլար։

Ծախսերի 60 տոկոսը կհոգա պետությունը, իսկ 40 տոկոսը՝ մասնավոր ներդրողը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում