10:28  ,  15 ապրիլի, 2014

Յուրա Մովսիսյանը՝ 25-րդ տուրի ամենաարժեքավոր ֆուտբոլիստների հնգյակում

Մոսկվայի «Սպարտակի» եւ Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը Championat.com-ի անցկացրած քվեարկության արդյունքներով ընդգրկվել է Ռուսաստանի առաջնության 25-րդ տուրի ամենարժեքավոր ֆուտբոլիստների հնգյակում։

Քվեարկությունն անցկացվել է մարզական լրագրողների, փորձագետների, լիգայի ներկայացուցիչների եւ ընթերցողների շրջանում։ 26-ամյա հարձակվողը զբաղեցրել է չորրորդ տեղը։ Նրա օգտին է քվեարկել 9 տոկոսը։

Տուրի MVP է ճանաչվել Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» եւ Բրազիլիայի հավաքականի հարձակվող Հալկը, ում օգտին քվեարկել է 44 տոկոսը։ Երկրորդ տեղում է «Կուբանի» դարպասապահ Ալեքսանդր Բելենովը, իսկ երրորդում՝ «Անժիի» դարպասապահ Միխայիլ Կերժակովը։

Հիշեցնենք, որ Մովսիսյանի խփած միակ գնդակի շնորհիվ «Սպարտակը» հաղթել էր «Կռիլյա Սովետովին»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում