10:28 15 ապրիլի, 2014Մոսկվայի «Սպարտակի» եւ Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը Championat.com-ի անցկացրած քվեարկության արդյունքներով ընդգրկվել է Ռուսաստանի առաջնության 25-րդ տուրի ամենարժեքավոր ֆուտբոլիստների հնգյակում։
Քվեարկությունն անցկացվել է մարզական լրագրողների, փորձագետների, լիգայի ներկայացուցիչների եւ ընթերցողների շրջանում։ 26-ամյա հարձակվողը զբաղեցրել է չորրորդ տեղը։ Նրա օգտին է քվեարկել 9 տոկոսը։
Տուրի MVP է ճանաչվել Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» եւ Բրազիլիայի հավաքականի հարձակվող Հալկը, ում օգտին քվեարկել է 44 տոկոսը։ Երկրորդ տեղում է «Կուբանի» դարպասապահ Ալեքսանդր Բելենովը, իսկ երրորդում՝ «Անժիի» դարպասապահ Միխայիլ Կերժակովը։
Հիշեցնենք, որ Մովսիսյանի խփած միակ գնդակի շնորհիվ «Սպարտակը» հաղթել էր «Կռիլյա Սովետովին»։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.