23:46  ,  14 ապրիլի, 2014

Ռիո-2016-ի կառույցների շինարարներն անժամկետ գործադուլ են սկսել

2016թ. Ռիո դե Ժանեյրոյի ամառային Օլիմպիական խաղերի կառույցների 2500 շինարարներ սկսել են անժամկետ գործադուլ: Պատճառը ցածր աշխատավարձն է: Գործադուլն անցկացվում է Միջազգային օլիմպիական կոմիտեի հանձնախմբի այցի նախօերին: ՄՕԿ-ի ներկայացուցիչները պետք է օգնություն ցույց տան Օլիմպիական խաղերի կազմակոմիտեին, որը հետ է մնում աշխատանքային ժամանակացույցից, հաղորդում է itar-tass-ը:

Արհմիության ղեկավար Անտոնիո Ֆիգեյրեդո Սոուզան հայտարարել է, որ աշխատանքները չեն վերսկսվի մինչեւ չբարձրացվի աշխատավարձը: Հակառակ դեպքում դատական հայց կներկայացվի կազմկոմիտեի դեմ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում