23:48  ,  12 ապրիլի, 2014

«Բարսելոնայի» անհաջողությունները շարունակվում են

Իսպանական Պրիմերայի 33-րդ տուրը հաջող չստացվեց Չեմպիոնների լիգայից դուրս մնացած կատալոնական «Բարսելոնայի» համար: Ապրիլի 12-ին կատալոնացիներն արտագնա խաղում նվազագույն հաշվով պարտվեցին «Գրանադային»:

Խաղի հաշիվը 16-րդ րոպեին բացեց «Գրանադայի» ալժիրցի կիսապաշտպան Յասին Բրահինին, ով խփեց առաջին խաղակեսի միակ գնդակը: Ընդմիջումից հետո «Բարսելոնան» ուներ հսկայական առավելություն, սակայն չօգտագործեց մի շարք գոլային պահեր՝ կրելով 5-րդ պարտությունն Իսպանիայի ընթացիկ առաջնությունում:

Նախորդ անգամ «Գրանադան» կատալոնական ակումբին հաղթել էր 1971/1972 մրցաշրջանում:

«Բարսելոնան» 78 միավորով մնաց երկրորդ տեղում եւ մեկ միավոր զիջում է առաջատար Մադրիդի «Աթլետիկոյին», որը մեկ խաղ պակաս է անցկացրել եւ ապրիլի 13-ին կհյուրընկալվի «Խետաֆեին»:

Իսպանիայի առաջնություն, 33-րդ տուր

«Գրանադա» - «Բարսելոնա»՝ 1:0

Յասին Բրահինի, 16

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում