15:42  ,  8 մայիսի, 2012

Ֆերգյուսոն. «Մանչեսթեր Սիթիի» իտալական տակտիկան նրանց չեմպիոն հռչակեց

Անգլիայի առաջնության վերջին տուրից առաջ «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը հայտարարել է, որ եթե իր թիմը նույնպես «Մանչեսթեր Սիթիի» պես խաղար պաշտպանողական մարտավարությամբ, «Յունայթեդն» արդեն ապահոված կլիներ չեմպիոնի տիտղոսը։

«Ամեն անգամ հանդիպման վերջնամասում մենք գոլ ենք բաց թողնում։ Իսկ երբ «Սիթին» առջեւում է լինում հաշվի մեջ, նրանք խաղում են հինգ պաշտպաններով։ Դա իտալական մոտեցում է, սակայն այն շատ արդյունավետ է ստացվում։ Այս տարի մենք անհաջաղ հանդես եկանք, քանի որ ժամանակից շուտ հավատացինք հաջողությանը։ «Սիթին» ավելի շատ գոլեր է խփել ճիշտ տակտիկայի շնորհիվ։ Կարծում եմ՝ ես դեռ շատ բան ունեմ սովորելու ֆուտբոլում, քանի որ «Մանչեսթեր Սիթիի» իտալական տակտիկան նրանց չեմպիոն հռչակեց»,- Ֆերգյուսոնի խոսքը մեջբերում  The Sun-ը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով