Ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության 25-րդ տուրի մեկնարկային խաղում Մոսկվայի «Սպարտակը» սեփական խաղադաշտում նվազագույն հաշվով հաղթեց Սամարայի «Կռիլյա Սովետովին»:
Հանդիպման միակ գնդակը 14-րդ րոպեին Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը։ 26-ամյա հարձակվողն ընդհատեց «Սպարտակի» 351 րոպե տեւած գոլազուրկ շարքը։ Խաղի վերջնամասում Մովսիսյանը հնարավորություն ուներ խփել նաեւ երկրորդ գոլը, սակայն «Կռիլյա Սովետովի» դարպասապահը փրկեց հյուրերին։
Սա Մովսիսյանի 13-րդ գոլն էր Ռուսաստանի ընթացիկ առաջնությունում եւ առաջինը՝ 2014 թվականին։ Պրեմյեր լիգայի ռմբարկուների ցուցակում նա մեկական գոլ է զիջում Արտյոմ Ձյուբային եւ Դամե Ն՛Դոյեին։
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը «Սպարտակի» մեկնարկային կազմում էր եւ փոխարինվեց 76-րդ րոպեին։
Այս հաղթանակը «Սպարտակի» համար առաջինն էր 2014-ին։ Մոսկովյան թիմը վաստակեց 44 միավոր եւ շրջանցեց չորրորդ տեղում գտնվող Մոսկվայի «Դինամոյին», որը մեկ խաղ պակաս է անցկացրել։ «Կռիլյա Սովետովն» ունի 25 միավոր։
Ռուսաստանի առաջնություն, 25-րդ տուր
«Սպարտակ» - «Կռիլյա Սովետով»՝ 1։0
Յուրա Մովսիսյան, 14
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

11:02 , 10 սեպտեմբերի
10:30 , 10 սեպտեմբերի
10:09 , 10 սեպտեմբերի 
09:54 , 10 սեպտեմբերի
09:07 , 10 սեպտեմբերի
00:54 , 10 սեպտեմբերի 
23:21 , 9 սեպտեմբերի
22:39 , 9 սեպտեմբերի
21:05 , 9 սեպտեմբերի
20:29 , 9 սեպտեմբերի