15:05  ,  9 ապրիլի, 2014

Լողի եռակի օլիմպիական չեմպիոնը 25 տարեկանում ավարտում է կարիերան

Լողի եռակի օլիմպիական չեմպիոն, աշխարհի ռեկորդակիր, ավստրալացի Ստեֆանի Ռայսը հայտարարել է կարիերան ավարտելու մասին, փոխանցում է մարզուհու կայքը։

Ուսի վնասվածքի եւ դրան հաջորդած երեք վիրահատությունների պատճառով 25-ամյա Ռայսը ելույթ չի ունեցել 2012թ. Օլիմպիական խաղերից հետո։ 

Ավստրալուհին աշխարհի ռեկորդակիր է 200 եւ 400 մետր համալիր լողում: Պեկինում անցկացված Խաղերում նա ոսկե մեդալներ է նվաճել 200 եւ 400 մետր համալիր լողում, ինչպես նաեւ 4x200 փոխանցումալողում։ 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում