15:53  ,  5 ապրիլի, 2014

«Ռեալը» փոխարինող է փնտրում Կոենտրաուին

Մադրիդի «Ռեալն» ամռանը մտադիր է հրաժեշտ տալ Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստ Ֆաբիո Կոենտրաուին, փոխանցում է Marca-ն։

Արքայական ակումբը փոխարինող է փնտրում պորտուգալացուն: Իսպանական ակումբը հետեւում է երեք պաշտպանների, որոնցից մեկը կարող է տեղափոխվել Մադրիդ։ «Ռեալի» տեսադաշտում են Գիլյերմե Սիկեյրան («Բենֆիկա»), Լյուկ Շոուն («Սաութհեմփթոն») եւ Ալբերտո Մորենոն («Սեւիլիա»)։

Իսպանիայի ընթացիկ առաջնությունում Կոենտրաուն մասնակցել է 7 հանդիպման։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում