Ձյուդոյի միջազգային ֆեդերացիան հաստատել է Լոնդոնի Oլիմպիական խաղերի մասնակից ձյուդոիստների ցանկը: Յուրաքանչյուր քաշային կարգում ընդգրկված է վարկանիշային միավոր ձեռք բերած 22 մարզիկ: Հայաստանի ներկայացուցիչներ, գյումրեցի Հովհաննես Դավթյանը (60 կգ) վաստակած միավորներով զբաղեցրել է 10-րդ տեղը, իսկ հրազդանցի Արմեն Նազարյանը (66 կգ) 16-րդ տեղում է:
Յուրաքանչյուր քաշային կարգում մեկական սպիտակ քարտ է հատկացվում Օլիմպիական խաղերի կազմակերպիչ երկրին եւ ինը քարտ` ձյուդոյում նոր զարգացող երկրների ֆեդերացիաներին:
Մայիսի վերջին տասնօրյակում Միջազգային օլիմպիական կոմիտեն կհաստատի մասնակիցների վերջնական կազմը:
Ձյուդոյի Հայաստանի հավաքական մայիսի 1-ից 8-ը վերականգնողական-առողջարարական հավաք է անցկացնում Ջերմուկում: Այնուհետեւ թիմը կմեկնի Անթալիա, որտեղ Լոնդոնի Խաղերի մասնակից եվրոպական երկրների ձյուդոիստների հետ կանցկացնի համատեղ հավաք: Դրանից հետո թիմը միջազգային մրցաշարի կմասնակցի Չեխիայում: Դրան կհաջորդի Խաղերից առաջ վերջին հավաքը Երեւանում, հաղորդում է ՀԱՕԿ-ի մամուլի քարտուղարությունը:
Այսպիսով, Հայաստանի օլիմպիական ուղեգրերի թիվը դարձավ 21:
Հիշեցնենք, որ 2008թ. Պեկինի Օլիմպիական խաղերում Հայաստանն ուներ 25 մասնակից, որոնցից 6-ը նվաճեցին բրոնզե մեդալ:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
09:09 , 2 հոկտեմբերի
00:41 , 2 հոկտեմբերի 
23:23 , 1 հոկտեմբերի
23:17 , 1 հոկտեմբերի
22:27 , 1 հոկտեմբերի
21:58 , 1 հոկտեմբերի
21:06 , 1 հոկտեմբերի
20:15 , 1 հոկտեմբերի 
19:12 , 1 հոկտեմբերի 
19:03 , 1 հոկտեմբերի