11:22  ,  30 մարտի, 2014

Հայաստանի թիմի հերթական պարտությունը Հունաստանում

Հունաստանի Լարիսսա քաղաքում շարունակվող հանդբոլի «Չելենջ տրոֆի» մրցաշարում կանանց Հայաստանի հավաքականը 13:33 (3:19) հաշվով պարտվեց լիտվացիներին:

Հայաստանի թիմից 5-ական գոլ խփեցին Անի Ասատրյանը եւ Լիանա Գրիգորյանը, իսկ Ֆրանսիայում բնակվող Կլարա Թերզյանն աչքի ընկավ 3 անգամ:

Հայաստանի հավաքականի հաջորդ մրցակիցը Մոլդովայի թիմն է, որը նախորդ խաղերում պարտվել է Հունաստանին (20:27), Լատվիային (23:27) Բելգիային (20:36) եւ Էստոնիային (22:27), հայտնում է armhandball.am-ը:

Ավելի վաղ B խմբում ընդգրկված հայկական թիմը պարտվել էր Էստոնիային (17:33), Իսրայելին (16:25) եւ բուլղարացիներին (15:24):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում