Բոլոր ժամանակների ամենատիտղոսակիր մարզիկ Մայքլ Ֆելփսը 2014-ին կարող է վերադառնալ մեծ սպորտ, փոխանցում է Baltimore Sun-ը։
2012 թվականի Օլիմպիական խաղերում չորս ոսկե եւ երկու արծաթե մեդալ նվաճելուց հետո ամերիկացի լողորդը որոշում էր կայացրել կարիերան ավարտելու մասին։
«Նա հիանալի մարզավիճակում է գտնվում։ Կուսումնասիրենք առաջիկա մրցաշարերի օրացույցը եւ հնարավոր է, որ կմասնակցենք դրանցից մեկին կամ երկուսին»,- ասել է լողորդի մարզիչ Բոբ Բոումենը։
Հիշեցնենք, որ Ֆելփսն օլիմպիական ոսկե մեդալների քանակով ռեկորդակիր է։ Նա Օլիմպիական խաղերի 18-ակի չեմպիոն է։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

09:29 , 7 հոկտեմբերի
00:37 , 7 հոկտեմբերի
00:13 , 7 հոկտեմբերի
23:02 , 6 հոկտեմբերի
22:00 , 6 հոկտեմբերի 
21:02 , 6 հոկտեմբերի
20:04 , 6 հոկտեմբերի
19:11 , 6 հոկտեմբերի
18:43 , 6 հոկտեմբերի
17:03 , 6 հոկտեմբերի