10:22  ,  17 մարտի, 2014

Արթուր Սարկիսով. Զգում էինք երկրպագուների աջակցությունը, սակայն չկարողացանք ուրախացնել նրանց

Ինչ կարելի է ասել՝ երեք սխալներ, որոնք բերեցին երեք գոլի։ Հանդիպումը վատ չսկսեցինք։ Պարտության համար պետք է մեղադրենք ինքներս մեզ, ասել է Նիժնի Նովգորոդի «Վոլգայի» եւ Հայաստանի հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովը։

«Հարկավոր է մտածել հաջորդ հանդիպման մասին, պատրաստվել «Տոմսկի» հետ խաղին։ Շատ կարեւոր հանդիպում է մեզ համար։ Կփորձենք խաղալ հնարավորությունների առավելագույն չափով։ Մեզ շատ են հարկավոր միավորները։

Հույս ունենք, որ կստանանք երկրպագուների աջակցությունը։ Ցանկանում եմ ներողություն խնդրել նրանցից նման արդյունքի համար։ Լավ աջակցություն ստացանք Կազանում։ Շնորհակալություն տղաներին, որոնք եկան։ Զգում էինք նրանց աջակցությունը, սակայն չկարողացանք ուրախացնել»,- Սարկիսովի խոսքը մեջբերում է ռուսական ակումբի պաշտոնական կայքը։

Հիշեցնենք, որ «Վոլգան» արտագնա խաղում 1։3 հաշվով պարտվել էր Կազանի «Ռուբինին», իսկ հյուրերի միակ գնդակը խփել էր Հայաստանի հավաքականի հարձակվողը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English