19:50  ,  16 մարտի, 2014

Արթուր Սարկիսովի գոլը չփրկեց «Վոլգային»

Ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության 21-րդ տուրում Նիժնի Նովգորոդի «Վոլգան» Կազանում 1:3 հաշվով պարտվեց «Ռուբինին»:

Կազանցիների կազմում խաղի հաշիվը բացեց թիմի նորեկ Մարկո Դեւիչը, իսկ հյուրերի հեղինակության գնդակը հանդիպման վերջնամասում խփեց Հայաստանի հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովը, ով «Վոլգայի» մեկնարկային կազմում խաղաց առանց փոխարինման: Նիժնի Նովգորոդի թիմի կազմում ամբողջ խաղին մասնակցեց նաեւ Հայաստանի հավաքականի թեկնածու Արթուր Մինոսյանը, ով 59-րդ րոպեին ստացավ դեղին քարտ:

«Վոլգան» 18 միավորով «Ուրալի» հետ բաժանում է 12-13-րդ տեղերը, իսկ «Ռուբինը» 27 միավորով բարձրացավ 9-րդ տեղ:

Ռուսաստանի առաջնություն, 21-րդ տուր

«Ռուբին» - «Վոլգա»՝ 3:1

Մարկո Դեւիչ, 14, Դմիտրի Տորբինսկի, 44, Պավել Մոգիլեւեց, 81 – Արթուր Սարկիսով, 82

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով