18:53  ,  13 մարտի, 2014

Սոչիի Պարալիմպիկ խաղեր. Մհեր Ավանեսյանը 40-րդն է

Հայաստանի միակ ներկայացուցիչ Մհեր Ավանեսյանը 11-րդ ձմեռային պարալիմպիկ խաղերի լեռնադահուկի մրցումներում զբաղեցրել է 40-րդ տեղը։

Հայ լեռնադահուկորդը ոլորավայրէջքի կանգնած մրցումներում գրանցել է 1.12 րոպե արդյունքը։ Ոսկե մեդալին արժանացել է Ռուսաստանի ներկայացուցիչ Ալեքսանդր Բուգաեւը։ Արծաթը բաժին է հասել ֆրանսիացի Վինսենտ-Գոտյե Մանուելին, իսկ բրոնզը՝ ռուսաստանցի Ալեքսանդր Ալյաբեւին։

Ավանեսյանը մարտի 14-ին կմասնակցի նաեւ հսկա ոլորավայրէջքի մրցումներին։

Հիշեցնենք, որ Պարալիմպիկ խաղերը կավարտվեն մարտի 16-ին։ 45 երկրների 1600 մարզիկներ մասնակցում են 5 մարզաձեւերին։


Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում