15:48  ,  12 մարտի, 2014

Ֆեդերերը երկրորդ անգամ զույգի հայր կդառնա

«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 17-ակի չեմպիոն, շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը կրկին կդառնա զույգի հայր, փոխանցում է The Local-ը։

32-ամյա թենիսիստը եւ նրա կին Միրոսլավա Վավրինեցը, ովքեր դաստիարակում են զույգ աղջիկների, կրկին ծնող կդառնան։

«Միրկան եւ ես երջանիկ ենք կիսվել նորությունով, որ Մայլան եւ Շարլինը կդառնան ավագ քույրիկներ։ Երջանիկ տոներ»,- գրել է Ֆեդերերը թվիթերյան իր էջում 2013-ի դեկտեմբերին։

Սակայն ոչ ոք չէր սպասում, որ Վավրինեցը Ֆեդերերին կրկին կպարգեւի զույգ։ Շվեյցարացին առաջին անգամ հայր է դարձել 2009-ին։ Ռոջերի քույր Դիանան նույնպես զույգերի մայր է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով