19:07  ,  9 մարտի, 2014

Հենրիխ Մխիթարյանը բաց կթողնի «Բորուսիաների» դերբին

Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դեղին քարտ ստացավ «Ֆրայբուրգի» դեմ գերմանական Բունդեսլիգայի 24-րդ տուրի խաղի 33-րդ րոպեին:

Հայաստանի հավաքականի 25-ամյա ֆուտբոլիստի համար դա 5-րդ դեղին քարտն էր Գերմանիայի ընթացիկ առաջնությունում, ինչը նշանակում է, որ նա բաց կթողնի «Բորուսիայի» հաջորդ խաղը, հայտնում է ակումբի թվիթերյան էջը:

Բունդեսլիգայի հաջորդ՝ 25-րդ տուրում դորտմունդցիները տանը խաղալու են Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով