20:20  ,  9 մարտի, 2014

Դորտմունդի «Բորուսիան» հաղթեց առանց Լեւանդովսկու

Գերմանական Բունդեսլիգայի 24-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիայի» հյուրընկալվելիս նվազագույն հաշվով առավելության հասավ «Ֆրայբուրգի» նկատմամբ:

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դորտմունդցիների մեկնարկային կազմում էր, իսկ 33-րդ րոպեին ստացավ դեղին քարտ: Այդ զգուշացումը Մխիթարյանի համար 5-րդն էր Գերմանիայի ընթացիկ առաջնությունում, այդ պատճառով նա բաց կթողնի Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» դեմ Բունդեսլիգայի հաջորդ տուրի խաղը:

Առանց վնասվածքից ապաքինվող Ռոբերտ Լեւանդովսկու խաղացող «Բորուսիան» առջեւի գծում այնքան էլ հաջող չէր գործում, բայց 57-րդ րոպեին թիմի ավագ Սեբաստիան Կելը խփեց հյուրերի հաղթական գոլը: Հենրիխ Մխիթարյանը հյուրերի մեկնարկային կազմում խաղաց 92 րոպե:

Երկրորդ տեղում գտնվող Դորտմունդի «Բորուսիային» իր միավորների քանակը հասցրեց 48-ի՝ 20 միավոր զիջելով առաջատար Մյունխենի «Բավարիային»: Լեւերկուզենի «Բայերն» ու Գելզենկիրխենի «Շալկեն» 44-ական միավորով բաժանում են 3-4-րդ տեղերը:

Գերմանիայի առաջնություն, 24-րդ տուր 

«Ֆրայբուրգ» - «Բորուսիա»՝ 0:1

Սեբաստիան Կել, 57

«Մայնց» - «Հերտա»՝ 1:1

Էրիկ Շուպո-Մոտինգ, 65 (11մ.) – Ադրիան Ռամոս, 51

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում