Մայիսի 4-ին Ֆինլանդիայում կմեկնարկի ըմբշամարտի վերջին օլիմպիական վարկանիշային մրցաշարը:
Ազատ ոճայինների պայքարում Հայաստանը ներկայացնում են Արթուր Առաքելյանը, Մուսա Մուրթազալիեւը, Էդգար Ենոքյանը եւ Ռուսլան Բասիեւը:
Տեղի է ունեցել վիճակահանությունը:
60 կգ քաշային Արթուր Առաքելյանը 1/8 եզրափակիչի գոտեմարտում կմրցի մոնղոլ Մանդախնարան Գանզորիգի հետ:
74 կգ քաշային Մուսա Մուրթազալիեւը 1/16 եզրափակիչում կգոտեմարտի հարավկորեացի Յուն Սեոկ Լիի հետ:
96 կգ քաշային կարգում Էդգար Ենոքյանի առաջին մրցակիցը կլինի հունգարացի Գերգելի Սանդոր Կիսսը:
120 կգ քաշային Ռուսլան Բասիեւի մրցակիցն առայժմ հայտնի չէ:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում