19:49  ,  24 փետրվարի, 2014

Լեւոն Աղասյանը՝ Բալկանյան երկրների չեմպիոն

Կապանցի եռացատկորդ Լեւոն Աղասյանը նվաճել է Ստամբուլում անցկացված աթլետիկայի Բալկանյան երկրների ձմեռային առաջնության չեմպիոնի կոչումը: 15 երկրների ներկայացուցիչների հետ պայքարում երիտասարդների Եվրոպայի չեմպիոն կապանցի մարզիկը եռացատկում ցույց է տվել 16 մ 16 սմ արդյունք եւ գրավել է առաջին տեղը, հաղորդում է Հայաստանի սպորտի նախարարության կայքը: Նույն մրցաձևում երեւանցի Սաթենիկ Հովհաննիսյանը 12 մ 84 սմարդյունքով գրավել է 3-րդ տեղը:

Թիմային պայքարում Հայաստանի տղամարդկանց եւ կանանց հավաքականները գրավել են 6-րդ տեղը: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում