15:58  ,  23 փետրվարի, 2014

Եվրո-2016. Հայաստանի հավաքականի մրցակիցները (ֆոտո)

Ֆուտբոլի Եվրոպայի 2016թ. առաջնության ընտրական մրցաշարում Հայաստանի հավաքականը կմրցի Պորտուգալիայի, Սերբիայի, Դանիայի եւ Ալբանիայի թիմերի հետ: Ֆրանսիայի Նիցա քաղաքում փետրվարի 23-ին կայացավ Եվրո-2016-ի ընտրական փուլի վիճակահանությունը:

ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում 30-րդ տեղը զբաղեցնող Հայաստանի հավաքականն ընդգրկվեց վերջին՝ 9-րդ խմբում: Միայն այդ խմբում են ընդգրկված 5 հավաքականներ, իսկ մյուս խմբերում՝ 6-ական: 9-րդ խմբի թիմերի հետ ընկերական խաղեր կանցկացնի Եվրո-2016-ի կազմակերպիչ երկրի՝ Ֆրանսիայի հավաքականը: 

Եվրո-2016, ընտրական խմբերի կազմերը

A խումբ. Հոլանդիա, Չեխիա, Թուրքիա, Լատվիա, Իսլանդիա, Ղազախստան:

B խումբ. Բոսնիա-Հերցեգովինա, Բելգիա, Իսրայել, Ուելս, Կիպրոս, Անդորրա: 

C խումբ. Իսպանիա, Ուկրաինա, Սլովակիա, Բելառուս, Մակեդոնիա, Լյուքսեմբուրգ:

D խումբ. Գերմանիա, Իռլանդիա, Լեհաստան, Շոտլանդիա, Վրաստան, Ջիբրալթար:

E խումբ. Անգլիա, Շվեյցարիա, Սլովենիա, Էստոնիա, Լիտվա, Սան Մարինո:

F խումբ. Հունաստան, Հունգարիա, Ռումինիա, Ֆինլանդիա, Հյուսիսային Իռլանդիա, Ֆարերյան կղզիներ:

G խումբ. Ռուսաստան, Շվեդիա, Ավստրիա, Չեռնոգորիա, Մոլդովա, Լիխտեյնշտեյն:  

H խումբ. Իտալիա, Խորվաթիա, Նորվեգիա, Բուլղարիա, Ադրբեջան, Մալթա:

I խումբ. Պորտուգալիա, Դանիա, Սերբիա, Հայաստան, Ալբանիա: 

Հիշեցնենք, որ 2016-ին առաջին անգամ Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարին կմասնակցեն 24 թիմեր, որոնց թվում կլինի նաեւ կազմակերպիչ երկրի՝ Ֆրանսիայի հավաքականը: 9 ընտրական խմբերում առաջին եւ երկրորդ տեղեր գրաված թիմերն ու լավագույն արդյունքով երրորդ տեղը զբաղեցրած հավաքականը կնվաճենց Եվրո-2016-ի եզրափակիչ մրցաշարի ուղեգիր: Երրորդ տեղերում հայտնված մյուս 8 թիմերը վերջին 4 ուղեգրերը կվիճարկեն անցումային խաղերով:

Եվրո-2016, ընտրական մրցաշարի խաղերի օրացույցը 

Առաջին տուր. 7/8/9  սեպտեմբեր 2014

Երկրորդ տուր. 9/10/11 հոկտեմբեր 2014

Երրորդ տուր. 12/13/14 հոկտեմբեր 2014

Չորրորդ տուր. 14/15/16 նոյեմբեր 2014

5-րդ տուր. 27/28/29 մարտ 2015

6-րդ տուր. 12/13/14 հունիս 2015

7-րդ տուր. 3/4/5 սեպտեմբեր 2015

8-րդ տուր. 6/7/8 սեպտեմբեր 2015

9-րդ տուր. 8/9/10 հոկտեմբեր 2015

10-րդ տուր. 11/12/13 հոկտեմբեր 2015

Անցումային խաղերի օրեր

Առաջին խաղեր. 12/13/14 նոյեմբեր 2015-ի

Պատասխան խաղեր. 15/16/17 նոյեմբեր 2015-ի  

 

Վիճակահանության զամբյուղներն այսպիսի էին.

Առաջին զամբյուղ. Իսպանիա, Գերմանիա, Հոլանդիա, Իտալիա, Անգլիա, Պորտուգալիա, Հունաստան, Ռուսաստան, Բոսնիա-Հերցեգովինա:

Երկրորդ զամբյուղ. Ուկրաինա, Խորվաթիա, Շվեդիա, Դանիա, Շվեյցարիա, Բելգիա, Չեխիա, Հունգարիա, Իռլանդիա:

Երրորդ զամբյուղ. Սերբիա, Թուրքիա, Սլովենիա, Իսրայել, Նորվեգիա, Սլովակիա, Ռումինիա, Ավստրիա, Լեհաստան:

Չորրորդ զամբյուղ. Չեռնոգորիա, Հայաստան, Շոտլանդիա, Ֆինլանդիա, Լատվիա, Ուելս, Բուլղարիա, Էստոնիա, Բելառուս:

5-րդ զամբյուղ. Իսլանդիա, Հյուսիսային Իռլանդիա, Ալբանիա, Լիտվա, Մոլդովա, Մակեդոնիա, Ադրբեջան, Վրաստան, Կիպրոս:

6-րդ զամբյուղ. Լյուքսեմբուրգ, Ղազախստան, Լիխտեյնշտեյն, Ֆարերյան կղզիներ, Մալթա, Անդորրա, Սան Մարինո, Ջիբրալթար:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով