16:12  ,  20 փետրվարի, 2014

Սոչի-2014․ Նորվեգիայի 10-րդ ոսկին

Սոչիում անցկացվող 22-րդ ձմեռային օլիմպիական խաղերի ընդհանուր հաշվարկի առաջատար նորվեգացիները նվաճեցին 10-րդ ոսկին։

Դահուկային երկամարտում (դահուկացատկ՝ մեծ ոստնակ, դահուկային փոխանցավազք՝ 4х5 կմ) նորվեգական քառյակը՝ Մագնուս Մոան, Հովարդ Կլեմետսեն, Մագնուս Կրոգ, Յորգեն Գրաաբակ, գերազանցեց ընդհանուր հաշվարկի երկրորդ տեղում գտնվող գերմանացիներին։ Ավստրիայի քառյակը դարձավ բրոնզե մեդալակիր։

22-րդ ձմեռային օլիմպիական խաղեր
Դահուկային երկամարտ. դահուկացատկ՝ մեծ ոստնակ, դահուկային փոխանցավազք՝ 4х5 կմ

1. Նորվեգիա (Մագնուս Մոան, Հովարդ Կլեմետսեն, Մագնուս Կրոգ, Յորգեն Գրաաբակ)՝ 47.13,5.
2. Գերմանիա (Էրիկ Ֆրենցել, Բյորն Կիրհայզեն, Յոհանես Ռիդձեկ, Ֆաբիան Ռիսլե)՝+0,3.
3. Ավստրիա (Լուկաս Կլապֆեր, Կրիստոֆեր Բիլեր, Բերնհարդ Գրուբեր, Մարիո Շտեհեր)՝ +3,4…

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում