11:50  ,  3 մայիսի, 2012

«Չելսիի» երկրպուգուն այլեւս չի կարող գնալ «Ստեմֆորդ Բրիջ»

Լոնդոնի «Չելսիի» երկրպագուներից մեկը՝ 55-ամյա Ստիվեն Ֆիտցվոտերը, «որակազրկվել» է երեք տարով: Նա չի կարող ստադիոնից ֆուտբոլային հանդիպում դիտել երեք տարվա ընթացքում:

Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում կայացած Անգլիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի՝ «Չելսի» - «Տոտենհեմ» խաղի ժամանակ Ստիվեն Ֆիտցվոտերը ռասիստական արտահայտություններ է արել կոտդիվուարցի հարձակվող Դիդյե Դրոգբայի հասցեին: «Չելսին» Ֆիտցվոտերին արգելել է այսուհետ այցելել «Ստեմֆորդ Բրիջ» ստադիոն, հաղորդում է The Sun-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում