21:12  ,  2 մայիսի, 2012

Մարտական ոչ ոքիներ Կազանում եւ Մոսկվայում

Ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության 42-րդ տուրում նորընծա չեմպիոն «Զենիթը» Կազանում ոչ ոքի խաղաց «Ռուբինի» հետ՝ 2։2։

Մոսկովյան դերբիում «Սպարտակն» ընդունեց «Դինամոյին»։ Այս խաղում գրանցվեց 1։1 հաշիվը։ Երկու թիմերն էլ պայքարում են Չեմպիոնների լիգայի ուղեգրի համար։

Ավելի վաղ ոչ ոքի էին ավարտվել նաեւ «Սպարտակ Նալչիկ» - «Ռոստով» (2:2) եւ «Ամկար» - «Կրասնոդար» (2:2) հանդիպումները։


Ռուսաստանի առաջնություն. 42-րդ տուր

«Ռուբին» - «Զենիթ»՝ 2:2
Ռյազանցեւ, 7, Նատհո, 59 – Սեմակ, 50, Արշավին, 68


«Սպարտակ» - «Դինամո»՝ 1:1
Արի, 47 – Կուրանյի 3

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում