10:31  ,  10 փետրվարի, 2014

Սոչի-2014. Օլիմպիական օրը՝ լուսանկարներով

Սոչիի 22-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի երկրորդ մեդալային օրը վիճարկվեց մեդալների 8 հավաքածու։ 

Երկրորդ օրը տիղոսներ են նվաճել են ԱՄՆ-ի, Ավստրիայի, Շվեյցարիայի, Հոլանդիայի, Սլովակիայի, Ռուսաստանի, Գերմանիայի եւ Լեհաստանի ներկայացուցիչները։ Մեդալների արժանացան նաեւ Ֆինլանդիայի, Մեծ Բրիտանիայի, Իտալիայի, Նորվեգիայի, Շվեդիայի, Ուկրաինայի եւ Սլովենիայի մարզիկները։ 

Հիշեցնենք, որ փետրվարի 9-ին ելույթ ունեցան նաեւ Հայաստանը ներկայացնող Սերգեյ Միքայելյանը եւ Արթուր Եղոյանը, ովքեր մասնակցեցին դահուկավազքի սկիատլոնի մրցմանը (30 կմ): 68 մարզիկների պայքարում Միքայելյանը գրավեց 46-րդ տեղը, իսկ Եղոյանը 63-րդն էր:


Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում