10:31 10 փետրվարի, 2014Սոչիի 22-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի երկրորդ մեդալային օրը վիճարկվեց մեդալների 8 հավաքածու։
Երկրորդ օրը տիղոսներ են նվաճել են ԱՄՆ-ի, Ավստրիայի, Շվեյցարիայի, Հոլանդիայի, Սլովակիայի, Ռուսաստանի, Գերմանիայի եւ Լեհաստանի ներկայացուցիչները։ Մեդալների արժանացան նաեւ Ֆինլանդիայի, Մեծ Բրիտանիայի, Իտալիայի, Նորվեգիայի, Շվեդիայի, Ուկրաինայի եւ Սլովենիայի մարզիկները։
Հիշեցնենք, որ փետրվարի 9-ին ելույթ ունեցան նաեւ Հայաստանը ներկայացնող Սերգեյ Միքայելյանը եւ Արթուր Եղոյանը, ովքեր մասնակցեցին դահուկավազքի սկիատլոնի մրցմանը (30 կմ): 68 մարզիկների պայքարում Միքայելյանը գրավեց 46-րդ տեղը, իսկ Եղոյանը 63-րդն էր:










The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.