15:41  ,  7 փետրվարի, 2014

Femen-ի «մերկ» բողոքը` Սոչիի Խաղերի դեմ (ֆոտո)

Փետրվարի 7-ին ուկրաինական Femen շարժման երեք ակտիվիստներ բողոքի մերկ ակցիա են անցկացրել Բեռլինում գտնվող Ռուսաստանի դեսպանատան առջեւ, փոխանցում է Bild-ը։

Նրանց մարմինների վրա սեւ ներկով գրված էր «Gulag Games», «Free Bolotnaja»։ 22-րդ ձմեռային օլիմպիական խաղերի բացման օրը նրանք այդ քայլով փորձել են բողոք արտահայտել «Բռնապետ Վլադիմիր Պուտինի եւ Ռուսաստանում մարդու իրավունքների ոտնահարման» դեմ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում