14:20  ,  7 փետրվարի, 2014

Միխայիլ Գալուստյանը նույնպես մասնակցել է օլիմպիական կրակի փոխանցումավազքին

Փետրվարի 7-ին ավարտվել է 2014թ. Սոչիի Օլիմպիական խաղերի կրակի փոխանցումավազքը, հաղորդում է Eurosport-ը։

Փոխանցումավազքին մասնակցել են նաեւ հայտնի հումորիստ եւ շոումեն Միխայիլ Գալուստյանը, հաղորդավար Վլադիմիր Պոզները եւ երգչուհի Անիտա Ցոյը։ Օլիմպիական կրակը 123 օրում անցել է 65 հազար կիլոմետր ճանապարհ։ Ձմեռային 22-րդ Օլիմպիական խաղերի փոխանցումավազքի վերջին ջահակիրն էր Իգոր Բիրյուկովը։

Հիշեցնենք, որ Սոչիի Խաղերի բացման արարողությունը կմեկնարկի Երեւանի ժամանակով 20։14-ին «Ֆիշտ» ստադիոնում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում