23:18  ,  6 փետրվարի, 2014

Սոչի-2014. Ռուսաստանն՝ առաջատար

Փետրվարի 6-ին ավարտվեց Սոչիի Օլիմպիական խաղերի գեղասահքի թիմային մրցաշարի առաջին օրը։ Առաջատարը19 միավորով Ռուսաստանի հավաքակականն է։ Կարճ ծրագրի մրցումներում օլիմպիական չեմպիոն Եվգենի Պլյուշչենկոն գրավել էր երկրորդ տեղը՝ 9 միավոր բերելով Ռուսաստանի հավաքականին։ Տատյանա Վոլոսոժար - Մաքսիմ Տրանկով սպորտային զույգը լավագույնն էր կարճ ծրագրի մրցումներում։

Կանադայի հավաքականն ունի 17 միավոր, իսկ Չինաստանի թիմը 15 միավորով եզրափակում է լավագույն եռյակը։

Գեղասահքի թիմային մրցաշարը կշարունակվի փետրվարի 8-ին պարային զույգերի մրցումներով: Չեմպիոնը հայտնի կդառնա փետրվարի 9-ին: Օլիմպիական մրցաշարին մասնակցում են աշխարհի ուժեղագույն տասը թիմերը՝ Ռուսաստան, Կանադա, Ճապոնիա, Չինաստան, ԱՄՆ, Գերմանիա, Ֆրանսիա, Իտալիա, Ուկրաինա, Մեծ Բրիտանիա: Թիմային մրցաշարն առաջին անգամ է օլիմպիական ծրագրում: 

22-րդ ձմեռային օլիմպիական խաղեր

Գեղասահք, թիմային մրցաշար

Կարճ ծրագիր, զույգեր

1. Տատյանա Վոլոսոժար – Մաքսիմ Տրանկով (Ռուսաստան)՝ 83,79 միավոր

2. Մեգան Դյումաել – Էրիկ Ռեդֆորդ (Կանադա)՝ 73,10

3. Չեն Պեն – Հաո Չժան (Չինաստան)՝ 71,01

4. Ստեֆանիա Բերտոն – Օնդրեյ Հոտարեկ (Իտալիա)՝ 70,31

5. Մարիսա Կաստելի – Սայմոն Շնապիր (ԱՄՆ)՝ 64,25

6. Մեյլին Վենդե – Դանիել Վենդե (Գերմանիա)՝ 60,82

7. Վանեսա Ձեյմս – Մորգան Սիպրե (Ֆրանսիա)՝ 57,45

8. Նարումի Տակախաշի – Ռյուիչի Կիխարա (Ճապոնիա)՝ 46,56

9. Յուլիա Լավրենտյեւա – Յուրի Ռուդիկ (Ուկրաինա)՝ 46,34

10. Ստեյսի Քեմփ – Դեւիդ Քինգ (Մեծ Բրիտանիա)՝ 44,70

Առաջին օրվա արդյունքները

1. Ռուսաստան՝ 19 միավոր

2. Կանադա՝ 17

3.  Չինաստան՝ 15

4. Ճապոնիա՝ 13

5. Գերմանիա՝ 10

6. Ֆրանսիա՝ 10

7. ԱՄՆ՝ 10

8. Իտալիա՝ 8

9. Ուկրաինա՝ 5

10. Մեծ Բրիտանիա՝ 3

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում