21:21  ,  6 փետրվարի, 2014

Սոչի-2014. Յուձուրու Հանյուն լավագույնն է, Եվգենի Պլյուշչենկոն երկրորդն է

Փետրվարի 6-ին մեկնարկել է Սոչիի Օլիմպիական խաղերի գեղասահքի թիմային մրցաշարը։ Ճապոնիայի ներկայացուցիչ Յուձուրու Հանյուն լավագույնն էր կարճ ծրագրի մրցումներում։ 19-ամյա մարզիկը ստացել է 97.98 միավոր։

Օլիմպիական չեմպիոն, ռուսաստանցի Եվգենի Պլյուշչենկոն 91.39 միավորով երկրորդն է։ Աշխարհի եռակի չեմպիոն Պատրիկ Չանը եզրափակել է լավագույն եռյակը։ Կանադացի գեղասահորդը ստացել է 89.71 միավոր։

22-րդ ձմեռային օլիմպիական խաղեր

Գեղասահք, թիմային մրցաշար

Կարճ ծրագիր

1. Ճապոնիա՝ 10 միավոր

2. Ռուսաստան՝ 9

3. Կանադա՝ 8

4. Չինաստան՝ 7

5. Ֆրանսիա՝ 6

6. Գերմանիա՝ 5

7. ԱՄՆ՝ 4

8. Ուկրաինա՝ 3

9. Մեծ Բրիտանիա՝ 2

10. Իտալիա՝ 1

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում