Գեղասահքի օլիմպիական չեմպիոն Եվգենի Պլյուշչենկոն անթերի է կատարել կարճ ծրագիրը Սոչիում անցկացվող 22-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի թիմային մրցաշարում՝ հավաքելով 91.39 միավոր, ինչը նրա անձնական ռեկորդն է։
31-ամյա մարզիկը դուրս է եկել առաջին տեղ։ Կարճ ծրագրում Պլյուշչենկոն մաքուր է կատարել քառակի եւ եռակի շրջադարձով տուլուպ, երեք ու կես շրջադարձով աքսել եւ եռակի լուտց ցատկերի կասկադ։
Առջեւում աշխարհի եռակի չեմպիոն, կանադացի Պատրիկ Չանի ելույթն է։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

09:29 , 7 հոկտեմբերի
00:37 , 7 հոկտեմբերի
00:13 , 7 հոկտեմբերի
23:02 , 6 հոկտեմբերի
22:00 , 6 հոկտեմբերի 
21:02 , 6 հոկտեմբերի
20:04 , 6 հոկտեմբերի
19:11 , 6 հոկտեմբերի
18:43 , 6 հոկտեմբերի
17:03 , 6 հոկտեմբերի