01:37  ,  6 փետրվարի, 2014

Ժերվինյոյի դուբլը հաղթանակ պարգեւեց «Ռոմային» «Նապոլիի» հետ խաղում

Ֆուտբոլի Իտալիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի առաջին խաղում «Ռոման» 3։2 հաշվով հաղթեց «Նապոլիին»։

Մինչեւ 47-րդ րոպեն տանտերերը հաղթում էին 2։0 հաշվով, սակայն 47-րդ րոպեին «Ռոմայի» իտալացի դարպասապահ Մորգան Դե Սանկտիսը դարձավ ինքնագոլի հեղինակ։ 70-րդ րոպեին հաշիվը հավասարեցրեց բելգիացի հարձակվող Դրիս Մերտենսը։ Սակայն հանդիպման վերջնամասում կոտդիվուարցի կիսապաշտպան Ժերվինյոն հաղթանակ պարգեւեց իր թիմին՝ դառնալով դուբլի հեղինակ։

Պատասխան հանդիպումը կկայանա փետրվարի 12-ին։ Կիսաեզրափակիչի հաջորդ զույգը կազմել են «Ֆիորենտինան» եւ «Ուդինեզեն»։

Իտալիայի Գավաթ, կիսաեզրափակիչ

Առաջին հանդիպում

«Ռոմա» - «Նապոլի»՝ 3:2

Ժերվինյո, 13, 88, Կեւին Ստրուտման, 32 – Մորգան Դե Սանկտիս (ինքնագոլ), 47, Դրիս Մերտենս, 70

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով