01:37 6 փետրվարի, 2014Ֆուտբոլի Իտալիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի առաջին խաղում «Ռոման» 3։2 հաշվով հաղթեց «Նապոլիին»։
Մինչեւ 47-րդ րոպեն տանտերերը հաղթում էին 2։0 հաշվով, սակայն 47-րդ րոպեին «Ռոմայի» իտալացի դարպասապահ Մորգան Դե Սանկտիսը դարձավ ինքնագոլի հեղինակ։ 70-րդ րոպեին հաշիվը հավասարեցրեց բելգիացի հարձակվող Դրիս Մերտենսը։ Սակայն հանդիպման վերջնամասում կոտդիվուարցի կիսապաշտպան Ժերվինյոն հաղթանակ պարգեւեց իր թիմին՝ դառնալով դուբլի հեղինակ։
Պատասխան հանդիպումը կկայանա փետրվարի 12-ին։ Կիսաեզրափակիչի հաջորդ զույգը կազմել են «Ֆիորենտինան» եւ «Ուդինեզեն»։
Իտալիայի Գավաթ, կիսաեզրափակիչ
Առաջին հանդիպում
«Ռոմա» - «Նապոլի»՝ 3:2
Ժերվինյո, 13, 88, Կեւին Ստրուտման, 32 – Մորգան Դե Սանկտիս (ինքնագոլ), 47, Դրիս Մերտենս, 70
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.